Iravunk.com | Ուր են տանում մոսկովյան ահաբեկչության թելերը
Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեց Շնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն Թորոսյան Բեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեց Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ Բագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ) ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջ Լավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ Սրբազան ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին ՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերը

Ուր են տանում մոսկովյան ահաբեկչության թելերը

Վերլուծություն

­Մոս­կով­յան Crocus City Hall-ում ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կու­մը, երբ մի կողմ ենք թող­նում դրա ողջ հու­զա­կան կող­մը, միան­գա­մից մի շարք հար­ցեր է ա­ռաջ քա­շում: Եվ ա­ռա­ջին հեր­թին` ի­րա­կա­նում ո՞ր ուղ­ղութ­յամբ պետք է փնտրել այս հար­ձակ­ման պատ­վի­րա­տու­նե­րին:

ԻԳԻԼ, ՈՒԿՐԱԻՆԱ, ԹԵ՞…

Այս պա­հին ու­նենք նման ընդ­հան­րա­կան ֆոն: Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նում ռուս բնա­կիչ­նե­րի վրա հու­զա­կան հար­ձա­կում­նե­րը շա­րու­նակ­վում են՝ մու­սուլ­ման­նե­րի նկատ­մամբ ա­տե­լութ­յու­նից մինչեւ իշ­խա­նութ­յուն­նե­րի նկատ­մամբ անվս­տա­հութ­յուն ուղղ­վա­ծութ­յամբ, սա­կայն սկսում է գե­րիշ­խող դառ­նալ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ մե­ղադ­րանք­նե­րի թե­զը: Ն­ման տրա­մադ­րութ­յու­նը միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է՝ հաշ­վի առ­նե­լով կա­տար­վա­ծի մասշ­տաբ­նե­րը եւ հու­զա­կա­նութ­յու­նը։

Ուկ­րաի­նա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նութ­յու­նը եւս, այն տպա­վո­րութ­յունն է, որ նա­յում է այս ա­մե­նին, քիչ բան է հաս­կա­նում: Ու այս հատ­վա­ծում աս­տի­ճա­նա­բար սկսում է գե­րիշ­խել վա­խի մթնո­լոր­տը: Բո­լորն են տես­նում, որ ռու­սա­կան հան­րութ­յան մե­ղադ­րանք­ներն ա­րա­գո­րեն ուղղ­վում են ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, ե­թե ան­գամ ի­րա­կա­նում Ուկ­րաի­նա­յի հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը չէին կանգ­նած հար­ձակ­ման հե­տե­ւում: Իսկ այդ մե­ղադ­րանք­նե­րի հե­ղե­ղը, որն առ­կա է նաեւ ռու­սա­կան բա­նա­կում, ա­րա­գո­րեն կբե­րի պա­տե­րազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի ծայ­րա­հեղ կոշ­տաց­ման։

­Ռու­սաս­տա­նում, ա­պա` Ուկ­րաի­նա­յում ծնունդ տված նման տրա­մադ­րութ­յուն­նե­րի հիմ­նա­կան պառ­ճառ­նե­րից էր ա­հա­բեկ­չութ­յան ընտր­ված ձեւը, ա­հա­բե­կիչ­նե­րի պահ­ված­քը բուն հար­ձակ­ման ժա­մա­նակ եւ դրա­նից հե­տո: Այն հնա­րա­վո­րինս զգաց­մուն­քա­յին էր՝ գործ­նա­կա­նում ոչ ո­քի ան­տար­բեր չթող­նե­լով։ Ան­զեն մարդ­կանց զանգ­վա­ծա­յին գնդա­կա­հա­րութ­յա­ն օ­րի­նակ­նե­րը շատ են:

Եվ սա մտա­ծե­լու ա­ռիթ տվող ա­ռա­ջին հիմքն է. իս­լա­միստ­ներն ի­րենց այս­պես չեն պա­հում՝ պա­տանդ­ներ են վերց­նում ի­րենց վրա ու­շադ­րութ­յուն գրա­վե­լու հա­մար, չեն փոր­ձում թաքն­վել։ Ռուս­նե­րը եւս դա տե­սել են` հի­շեք Դուբ­րով­կան եւ Բես­լա­նը:

­Բայց այս­տեղ ա­մեն ինչ հա­կա­ռակն է, ո­րով­հետեւ մո­տի­վա­ցիան հա­վա­տը չէ, այլ` փո­ղը:

­Մի շարք այլ հար­ցեր է ա­ռաջ քա­շում հար­վա­ծի ընտր­ված վայ­րը եւ ժամ­կե­տը:

­Շատ ա­վե­լի հաս­կա­նա­լի կլի­ներ, ե­թե հար­ձա­կումն ի­րա­կա­նաց­վեր ա­վե­լի վաղ` մինչ ընտ­րութ­յուն­նե­րը: Այս դեպ­քում պարզ կլի­ներ մո­տի­վա­ցիան` հար­ված Պու­տի­նին: Մի­գու­ցե ի­րա­կա­նում այդ­պես էլ ծրագր­ված էր` ԱՄՆ դես­պա­նա­տունն իր նա­խազ­գու­շաց­ման մեջ խո­սում էր կոնկ­րետ ժամ­կետ­նե­րից: Հ­նա­րա­վոր է նույ­նիսկ, որ է­լի թի­րա­խը լի­ներ Կր­ոկու­սը, ա­սենք` Շա­մա­նի հա­մեր­գին: Շա­մանն այ­սօր «գլխա­վոր քա­րո­զիչ­ն»  է ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, իսկ Պիկ­նիկ խում­բը՝ 30-40 տա­րե­կան ա­վագ սերն­դի հա­մար։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, թե ինչ ազ­դե­ցութ­յուն կու­նե­նա 150 ե­րե­խա­յի մա­հը եւ ընտ­րութ­յուն­նե­րի պա­հին:

­Հար­ձակ­ման վայ­րը` Կ­րո­կու­սը, թեեւ ի­դեա­լա­կան է, բայց է­լի հար­ցեր կան: Այն գտնվում է Մոսկ­վա­յի օ­ղա­կաձեւ ճա­նա­պար­հի ար­տա­քին մա­սում, որն ա­պա­հո­վում է ա­րագ փա­խուստ: Այն­տեղ միշտ էլ շատ թույլ անվ­տան­գութ­յուն է ե­ղել. Ա­ղա­լա­րով­նե­րը եր­կար ժա­մա­նակ խնա­յում են սրա վրա։ Այս ա­մե­նը հար­ձակ­վող­նե­րին թույլ էր տա­լիս մտա­ծել` կա­րող ենք հան­գիստ հե­ռա­նալ, հաս­նել ուկ­րաի­նա­կան սահ­ման, մեզ կէ­վա­կո­ւաց­նեն, եւ կփրկվենք: Բայց ի­րա­կա­նութ­յու­նը ցույց տվեց` կազ­մա­կեր­պիչ­նե­րի պլան­ներն այլ էին, որ հար­ձակ­վող­նե­րին ռուս­նե­րը կբռնեն հենց ուկ­րաի­նա­կան սահ­ման­նե­րի մոտ: Բայց դրա­նից կազ­մա­կեր­պիչ­նե­րը մտա­հոգ­ված չէին. այ­լա­պես կա­տա­րող­նե­րը կոչն­չաց­վեին մե­քե­նա նստե­լուն պես: Այ­սինքն, կա­տա­րող­նե­րը, ո­րոնք հա­վա­քագր­վել են հա­մա­ցան­ցով, շատ բան չգի­տեն: Բայց կպատ­մեն կա­րե­ւո­րը` որ հա­վա­քագր­վել են հա­մա­ցան­ցով: Իսկ դա, մի կող­մից, յու­րա­հա­տուկ է ԻԳԻԼ-ին, մյուս կող­մից` ուկ­րաի­նա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րին:

Այս­պի­սով, բուն փաս­տե­րը:

Այս հար­ձա­կու­մը կապ­ված չէր ընտ­րութ­յուն­նե­րի հետ, այ­սինքն, մի­գու­ցե նաեւ ա­մե­րի­կա­ցի­նե­րին են կեղծ ազ­դակ­ներ հղվել: Այն է` սա կա­պել ընտ­րութ­յու­նն­երի հետ, մե­ղադ­րանք­նե­րը միան­գա­մից ուղ­ղել ԻԳԻԼ-ին: Իսկ ա­հա, ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի, ա­սենք նաեւ փոր­ձա­գետ­նե­րի հա­մար թող­նում են բա­զում ու բա­զում հետ­քեր, որ հեշ­տութ­յամբ բա­ցա­հայ­տեն, որ ԻԳԻԼ-ի հետ կապ չկա: Ու նաեւ երկ­րորդ կեղծ հետ­քը. ԻԳԻԼ-ի հետ կա­պը բա­ցա­ռե­լուց զատ, ռու­սա­կան հա­տուկ ծա­ռա­յութ­յու­ննե­րի հա­մար թողն­վում են նույն­քան պարզ հետ­քեր` ուկ­րաի­նա­ցի­նե­րի հետ կապ հիմ­նա­վո­րե­լու ուղ­ղութ­յամբ` ԱՄՆ-ի պահ­ված­քը, դե­պի Ուկ­րաի­նա փախ­չե­լու ա­հա­բե­կիչ­նե­րի փոր­ձը եւ այլն: Իսկ այն, որ ընտր­ված էր Ա­լիե­ւի փե­սա­յի ցե­ղի՝ Աղա­լա­րով­նե­րի հաս­տա­տութ­յու­նը, դա էլ շատ նման է Էր­դո­ղա­նին այս խա­ղի մեջ քա­շե­լու փոր­ձի: Ա­մեն դեպ­քում, երբ հայտ­նի է դառ­նում, որ ա­հա­բե­կիչ­նե­րից եր­կու­սը հանձ­նա­րա­րութ­յու­նը ստա­ցել են Թուր­քիա­յում, եւ հար­ձա­կումն ի­րա­կա­նաց­վել է պաշտ­պա­նութ­յուն չու­նե­ցող եւ փակ­ված հա­կահր­դե­հա­յին ել­քե­րով ա­զե­րիա­կան հաս­տա­տութ­յու­նում, Էր­դո­ղան-Ա­լիե­ւի ուղ­ղութ­յամբ մե­ղադ­րանք­ներ շա­տե­րի մոտ կա­րող են մե­խա­նի­կո­րեն ա­ռա­ջա­նալ: Ու ի՞նչ է, Էր­դո­ղան-Ա­լիե­ւը դա չէի՞ն հաս­կա­նում, ե­թե պարզ­վի, որ ի­րոք նրանք են կանգ­նած այդ հար­ձակ­ման թի­կուն­քին: Այ­սինքն, որ դրա­նով Մոսկ­վա­յի հա­մար դառ­նա­լու են մա­հա­ցու թշնա­մի. ռեալ չէ:

Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ

Այս ա­մե­նը նաեւ մատ­նան­շում է հնա­րա­վոր շար­ժա­ռի­թը:

Թ­վարկ­ված փաս­տե­րը նշա­նա­կում են հե­տեւ­յա­լը. սրաց­ման նոր մա­կար­դա­կի են հաս­նում.

ԱՄՆ-ՌԴ հա­կա­սութ­յուն­նե­րը,

Եվ­րո­պա-ՌԴ հա­կա­սութ­յուն­նե­րը (ռուս­ներն ան­մի­ջա­պես ցու­ցադ­րա­բար հրթիռ ու­ղար­կե­ցին Լե­հաս­տա­նի տա­րածք),

ՌԴ-­Թուր­քիա_Ադր­բե­ջան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում, ա­մեն դեպ­քում, ո­րոշ լար­վա­ծութ­յուն կա­ռա­ջա­նա,

­Ռուս­նե­րը գնա­լու են ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ նոր սրա­ցում­նե­րի, եւ այս ա­մե­նով հան­դերձ, հա­կա­մար­տութ­յու­նը տե­ղա­փոխ­վե­լու է լար­վա­ծութ­յան գեր­բարձր փուլ:

­Հան­րա­գու­մա­րում, հնա­րա­վոր բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, ո­րի մա­սին բա­ցա­հայտ խո­սում է Հ­ռո­մի պա­պը, դառ­նում է չա­փա­զանց մշու­շոտ:

­Մեկ կողմ կա, ո­րը մինչ այս ա­մեն ինչ ա­րել է, որ հան­կարծ ու հան­կարծ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը կանգ չառ­նի. Բ­րի­տա­նիան:

Ու­րեմն, պա­տա­հա­կա՞ն է, որ ԻԳԻԼ-ի ի­րա­կան ստեղ­ծող Օ­բա­ման այ­ցե­լում է Սու­նա­կին, եւ հա­ջոր­դում է այս հար­ձա­կու­մը:

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԽԱԼ ՀԱՇՎԱՐԿԸ

­Բայց մյուս կող­մից, ան­կախ նրա­նից, թե ով է կանգ­նած մոս­կով­յան ա­հա­բեկ­չութ­յան թի­կուն­քին, մեկ հե­տե­ւանք եւս նշմար­վում է: Այս պա­հին ակն­հայ­տո­րեն Ռու­սաս­տա­նում նախ՝ կա հան­րա­յին հա­մախմբ­ման նոր փուլ: Դա տե­սա­նե­լի էր նաեւ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում, բայց ա­հա այս ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կու­մը էլ ա­վե­լի է ակ­տի­վաց­նում այդ գոր­ծըն­թաց­նե­րը: Շա­տերն ի­րենց ա­նա­պա­հով են զգում, շա­տե­րը տես­նում են ի­րենց ոչն­չաց­նել ցան­կա­ցող թշնա­մուն եւ այլն: Իսկ սրանք գոր­ծոն­ներ են, ո­րոնք, ինչ­պես հու­շում է նաեւ պատ­մութ­յան փոր­ձը, Ռու­սաս­տա­նում ա­ռաջ են բե­րում ոչ թե հու­սա­հա­տութ­յուն կամ նման այլ դրսե­ւո­րում­ներ, այլ հա­մախմ­բում «за державу» գա­ղա­փա­րի շուրջ: Ըստ այդմ, պա­տա­հա­կան չէ, որ ընդ­հա­նուր պա­հանջ է դառ­նում մա­հա­պա­տի­ժը վե­րա­կանգ­նե­լու թե­ման, ո­րը «դեր­ժավ­նիկ­նե­րի» հա­մար միշտ էլ ե­ղել է ներ­քին դաշ­տը մաք­րե­լու ռա­ցիո­նալ տար­բե­րակ: Այս ֆո­նը, թե­րեւս լա­վա­գույնս է նկա­րագ­րել ի­տա­լա­կան «La Regione»-ն. «Ռու­սաս­տա­նում սուգ է եւ վրեժխնդ­րութ­յան ծա­րավ»:

Այս­պի­սով, սպա­սե­լի է, որ ներ­ռու­սաս­տան­յան այս գոր­ծըն­թաց­ներն ա­ռա­ջին հեր­թին սե­փա­կան մաշ­կի վրա են զգա­լու ուկ­րաի­նա­կան ռու­սա­ֆոբ ու­ժերն ու պաշ­տո­նա­կան Կիե­ւը եւ ա­ռա­ջին հեր­թին ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից: Ու նման դե­տալ­ներ ար­դեն իսկ կան: Այդ թվում, ռուս­նե­րը կտրուկ ակ­տի­վաց­րին հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղութ­յու­ննե­րը գործ­նա­կա­նում ողջ ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կա­տով մեկ, ընդ ո­րում, մի շարք ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յու­նն­երում կան նկա­տե­լի հա­ջո­ղութ­յուն­ներ: Այս­պես, թեժ գո­տի­նե­րից՝ Բախ­մու­տի մեր­ձա­կայ­քում գտնվող Ի­վա­նովս­կոե (ռուս­ներն այն ան­վա­նում են Կ­րաս­նի) գյու­ղը, ո­րի հա­մար տե­ւա­կան մար­տեր էին ըն­թա­նում, ա­հա­բեկ­չութ­յու­նից հե­տո ռուս­նե­րը գրա­վե­ցին հաշ­ված ժա­մե­րի ըն­թաց­քում: Նույն պատ­կերն է մի փոքր ա­վե­լի հյու­սիս գտնվող Բոգ­դա­նով­կա­յի հետ կապ­ված, եւ արդ­յուն­քում, ռու­սա­կան բա­նա­կը Չա­սով Յար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան քա­ղա­քի շե­մին է՝ սկսե­լով դրա գրավ­ման գոր­ծո­ղութ­յու­նը: Նույն պատ­կերն Ավ­դեեւ­կա­յի հատ­վա­ծում է, որ­տեղ ո­րո­շա­կի դա­դա­րից հե­տո ռու­սա­կան ու­ժե­րը վերսկ­սել են ակ­տիվ ա­ռա­ջըն­թա­ցը: Չ­նա­յած, սկսած հյու­սի­սա­յին՝ խար­կով­յան ուղ­ղութ­յու­նից, վեր­ջաց­րած Զա­պո­րո­ժիեով, այս եր­կու օ­րե­րին ռու­սա­կան ու­ժերն ու­նեն ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­նե­րում ակ­տիվ տե­ղա­շար­ժեր: Եվ հաշ­վի առ­նե­լով ուկ­րաի­նա­կան բա­նա­կի ներ­կա «մաշ­վա­ծութ­յու­նը» եւ շա­րու­նակ­վող ակ­տիվ «հա­լո­ցը», ինչ­պես նաեւ, որ ռուս­նե­րը նո­րա­նոր զի­նա­տե­սակ­ներ են մտցնում մար­տա­դաշտ, այդ թվում՝ 3 տոն­նա­յա­նոց ա­վիա­ռում­բեր (երբ ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի հա­մար 1,5 տոն­նա­յա­նոց­ներն ար­դեն իսկ մե­ծա­գույն սար­սափ էին), ուկ­րաի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում շատ ա­րագ զար­գա­ցում­նե­րը դար­ձել են հիմ­նա­կան հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նե­ցող սցե­նար:

Ա­ռա­վել եւս, որ մեկ այլ նրբե­րանգ էլ կա: Վեր­ջին ժա­մա­նակ­ներս, նաեւ ա­հա­բեկ­չութ­յու­նից ա­ռաջ ռուս­նե­րը սկսել էին ակ­տիվ հար­ված­նե­րը ուկ­րաի­նա­կան էլ.է­ներ­գիա ար­տադ­րող օբ­յեկտ­նե­րին, ո­րի ցցուն դրվագ­նե­րից դար­ձավ Դ­նեպ­րոՀԷԿ-ի ոչն­չա­ցու­մը: Եվ ա­հա, դրան հա­ջոր­դեց Լ­վո­վի հատ­վա­ծում՝ Պ­յա­տին­չա­նի բնա­կա­վայ­րի մոտ գտնվող ուկ­րաի­նա­կան ա­մե­նա­խո­շոր՝ 17 մի­լիարդ խմ ծա­վա­լով (հա­մե­մա­տութ­յան հա­մար նշենք, որ Հա­յաս­տա­նի տա­րե­կան սպա­ռու­մը 2 մի­լիար­դի կար­գի է) ստոր­գետն­յա գա­զի պա­հես­տա­րան­նե­րի խո­ցու­մը «Կին­ժալ» հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րով: Այս օբ­յեկ­տի նշա­նա­կութ­յու­նն ըն­դա­մե­նը նե­րուկ­րաի­նա­կան գա­զա­մա­տա­կա­րա­րու­մից շատ ա­վե­լի մեծ է: Գա­զի փո­խա­նակ­ման ա­մե­նա­մեծ եւ կար­եւոր կե­տե­րից մեկն է ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նում, այլեւ ողջ Ուկ­րաի­նա­յում։ Այն գտնվում է մայ­րու­ղա­յին խո­ղո­վա­կա­շա­րե­րի խաչ­մե­րու­կում եւ­ ա­պա­հո­վում է գա­զի մղումն ու բաշ­խու­մը տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րով։ Այ­սինքն, բա­ցի Ուկ­րաի­նա­յում քա­ղա­քա­ցիա­կան եւ ռազ­մա­կան նշա­նա­կութ­յան մա­տա­կա­րա­րում­նե­րից, այն նաեւ ա­ռանց­քա­յին դեր ու­նի ԵՄ ռու­սա­կան գա­զի ար­տա­հան­ման հար­ցում: Մինչ այս, ռուս­նե­րի հա­մար գա­զի հա­մա­կար­գը մնում էր ան­ձեռնմ­խե­լի: Եվ ա­հա, այս ցու­ցադ­րա­կան հար­վա­ծը նաեւ ԵՄ-ի հա­մար է ա­հա­զանգ՝ ռուս­նե­րը ցույց տվե­ցին, որ պատ­րաստ են գնալ Եվ­րո­պա­յի գա­զի մա­տա­կա­րա­րու­մը կանգ­նեց­նե­լուն: Այլ հարց է, թե Եվ­րո­պան պատ­րա՞ստ է մնալ ա­ռանց ռու­սա­կան գա­զի: Ընդ ո­րում, սա նաեւ Եվ­րո­պա­յի հա­մար ցու­ցիչ է, որ Կ­րեմ­լը չի հա­վա­տում ԻԳԻԼ-ի մա­սին «լե­գեն­դին» եւ հաս­կա­նում է, թե ում ա­կանջ­ներն են դրա հե­տե­ւում ցցված: Ա­սենք փաս­տը, որ այս հար­վա­ծի հետ միա­ժա­մա­նակ, ռու­սա­կան հրթի­ռը մտավ լե­հա­կան՝ եվ­րո­պա­կան, ՆԱՏՕ-ա­կան տի­րույթ եւ հե­ռա­ցավ, դա եւս Ա­րեւ­մուտ­քի հա­մար պարզ ցու­ցիչ է՝ ու­զո՞ւմ եք նույն մե­խա­նիզմ­նե­րով շարժ­վել, ձեր ո­րո­շե­լիքն է:



Բագրատ Սրբազանը հանրահավաքի մասնակիցներին դասադուլի և գործադուլի կոչ արեցՇնորհակալ եմ պարոն Բագրատ Գալստանյանին. Արսեն ԹորոսյանԲեռնատար մեքենան Հանրապետական հրապարակում քշել է հավաքվածների վրա (տեսանյութ)Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվելու, 7-10 օր ամենաշատը. Սրբազանը վերջնաժամկետ ներկայացրեցԱռաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններԲագրատ Սրբազանը պատգամավորների հետ է խորհրդակցում (Տեսանյութ)ՇՏԱՊ. Մեքենան մխրճվեց ժողովրդի մեջԼավ են արել, որ նախկինները միացել են, իրենք էլ թող միանան ու այդպես արդարանան. Բագրատ ՍրբազանՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասինՇՏԱՊ. Բագրատ Սրբազանը ներկայացրեց առաջիկա քայլերըԵս գիշերելու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ ՍրբազանԼոռու նախկին մարզպետը գրառում է կատարելԱրմավիրում անծանոթ տղամարդը կրակել է դաշտում կարիքները հոգացող վարորդի վրա, նա հոսպիտալացվել էՔՊ-ի «Դուխով Նիկոլ» չատում հրահանգ են իջեցրել». Տաթևիկ ՀայրապետյանՍուրեն Պապիկյանը իր 99-ամյա պապի հետ լուսանկար է հրապարակելՖՈՏՈ․ ՔՊ-ականները համացանցում «գրոհ» են սկսելՆիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջինՔՊ-ից արձագանքում են Սրբազանի՝ Փաշինյանին 1 ժամ ժամանակ տալուն և հրաժարականի պահանջինՆիկոլի վերջի՞ն դավաճանությունըԲագրատ Սրբազանը մեկ ժամ տվեց Նիկոլին` հրաժարական տալու համարՎալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանԲագրատ Սրբազանը վերջապես հասավ Հանրապետության հրապարակ, հարթակում էՄինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Բագրատ սրբազանի գլխավորած երթն անցնում է Բաղրամյան պողոտայովՊետական որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է` կհեռացվեն աշխատանքից, եթե մասնակցեն հավաքներին. Ռուբեն ՄելիքյանՈվ չի հիշում իր պատմությունը, չի հարգում անցյալը, նա չունի ներկա, առավել եւս` ապագա. ՂազարյանՄենք թույլ չենք տալու Արեւմուտքին վերաշարադրել պատմությունը. Երջանիկ ՂազարյանԵս ատում եմ պատերազմը, որը միայն արցունքներ է բերում, ուրիշ ոչինչ...Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն ոչ թե շահի, այլ` գաղափարի շուրջ. Վազգեն ՍաֆարյանԺամանակն է մեր խոսքն ասելու, պատրաստ ենք դժվարին պայքարին. Երջանիկ ՂազարյանԵթե Ստալինգրադն անկում ապրեր, Հայաստան աշխարհը երեւի թե չլիներ. Վազգեն ՍաֆարյանԵրևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. ԿրեմլՁեռքերս բաց է, թող ինձ կալանավորեն, դրանից երկիրը կփոխվի՞. ՍրբազանՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործե'ք հնարավորությունը, դարձի եկե'ք դեպի պետականություն. ՍրբազանՌուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. ՊուտինՄարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայրենականին մասնակցած նախնիների մասին (լուսանկարներ)Շատ լավ բաներ են մեզ սպասվում Հանրապետության հրապարակում, մնաց մի քանի ժամ. Բագրատ ՍրբազանՎահե Ղազարյան, մենք իրար լավ ենք ճանաչում. հրահրում եղավ, 1-ին պատասխանատուն Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք լինելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հրետակոծվող քաղաքն ու ճակատագրական վարսահարդարման արդուկը. Գաղթի դաժանություններից մինչեւ կյանքի պայքարԲագրատ Սրբազանն իր առաջնորդած երթով գնում է վերականգնելու արդարությունըԿիրանցի, Ոսկեպարի բնակիչները սահմանազատումից դժգոհ չեն․ ԹունյանՄիջուկային զորավարժությունների 2-րդ փուլում ՌԴ-ին կմիանա Բելառուսը. ՊուտինՄալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա․ shamshyanԴիմագրավում ենք ծանրագույն փորձությունների, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք․ ՎեհափառՈվքեր են Բագրատ Գալաստանյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունը հայտնել և/կամ ակտիվ մասնակցում ենՈվքեր գոռացին, ճչացին, իմացե'ք, նրանք մեզնից չեն, մեր շարժումը լուռ է, Աստծով ու հայրենիքով. Բագրատ ՍրբազանԿարմիր հրապարակում տեղի է ունեցել Հաղթանակի զորահանդեսը (տեսանյութ)ՀՀ մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը դուրս կգան այդ կետերիցՄայր Աթոռի միաբանները հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշտատակինՇՏԱՊ. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է նորածին երեխա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода